Կրեմլում Պուտինի և Փաշինյանի հանդիպում չեն ակնկալում

10/6/2026 14:15

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին որոշումը կկայացվի երկկողմ մակարդակով՝ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Մինչև ընտրությունների ավարտը վարչապետը, հավանաբար, զբաղված է երկրի ներսում ընթացող գործընթացներով։ Իսկ հետո արդեն՝ ընտրությունների վերջնական ավարտից կախված, մենք կորոշենք երկկողմ մակարդակով», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին Պուտինի և Փաշինյանի հանդիպման հնարավոր ծրագրերի մասին։