Խնդիրը մանդատ վերցնել-չվերցնելը չէ, խնդիրը ռազմավարությունն է
10/6/2026 19:56

Խորհրդարան անցած քաղաքական ուժերը պետք է որոշում կայացնեն, ու մենք բոլորս, այդ որոշմանը պետք է ենթարկվենք։ Խնդիրը մանդատ վերցնել-չվերցնելը չէ, խնդիրը ռազմավարությունն է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«ԱԺ անցած ընդդիմությունը կա՛մ մանդատները ստանում է, գնում է խորհրդարան, կամ հրաժարվում է մանդատներից, և այդ երկու ելքերի մեջ էլ կան և՛ առավելություններ, և՛ կան բացասական կողմեր։ Բայց խնդիրը ձևն ընտրելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է։ Տեղի են ունեցել մասսայական խախտումներ»,-նշել է նա։
Սերժ Սարգսյանը նաև վստահ է, որ վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» կստանա մանդատներ։ ՀՀ երրորդ նախագահը նաև հայտարարել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է մշտապես սատարել այն քաղաքական ուժերին, որոնք ստացել են ժողովրդի քվեն բավականին մեծ չափերով։