Հորմուզի նեղուցը փակ է․ ԶԼՄ

11/6/2026 09:46

Իրանական Pars Today գործակալությունը հաղորդում է, որ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը հայտարարել է բոլոր նավերի համար Հորմուզի նեղուցի ամբողջական փակման մասին։ Նավթատար լցանավերի և առևտրային նավերի անցումը դադարեցվել է տարածաշրջանում տիրող «անվտանգության սպառնալիքների» պատճառով, որոնք կապված են ԱՄՆ-ի շարունակական գործողությունների հետ։ Նշվում է, որ նեղուցում ցանկացած տեղաշարժ դիտարկվելու է որպես թշնամական և կարող է թիրախավորվել ու ոչնչացվել։ Հերքվում են նաև ԱՄՆ-ի հայտարարությունները տվյալ շրջանով նավերի ազատ անցման վերաբերյալ։ Ներկա պահի դրությամբ Հորմուզի նեղուցի ամբողջական փակման մասին պաշտոնապես չի հաստատվել։