Փաշինյանը խոսել է ՀՀ-ին ՀԱՊԿ-ից հեռացնելու մասին

11/6/2026 13:15

Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել՝ ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։ Երեկ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասել էր, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի կողմից չվճարված անդամավճարների պատճառով կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածի կիրառման հնարավորությունը, որը կարգավորում է անդամ պետությունների նկատմամբ գործողությունները՝ իրենց պարտավորությունները չկատարելու դեպքում։