Փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը

11/6/2026 15:13

Հունիսի 11-ին՝ ժամը 09։44-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Գետափնյա փողոցում պատնեշ է փլուզվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է Ողջի գետի հարակից բետոնե պատնեշը (մոտ 40մ)․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Հետագա աշխատանքները շարունակելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։