ՌԴ դեսպանատունը խորը վրդովմունք է հայտնել
11/6/2026 15:15

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը խորը վրդովմունք է հայտնել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման կապակցությամբ, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին, և այս քայլը որակել է որպես միտումնավոր հարձակում ընդհանուր պատմական հիշողության վրա,- նշված է դեսպանատան տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Խորը վրդովմունքով ընդունեցինք Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման մասին հաղորդագրությունները, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին։ Այս սրբապղծությունն ուղղված ակցիան չի կարող դիտարկվել որպես սովորական «խուլիգանություն»։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության դեմ միտումնավոր հարձակման և Մեծ Հաղթանակի նկատմամբ ոտնձգության փորձի մասին է»,- գրված է հաղորդագրության մեջ։
Երևանում Ռուսաստանի դեսպանատունը ակնկալում է Հայաստանի իշխանությունների հստակ գնահատականը Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման կապակցությամբ։
«Մենք տեսնում ենք քաղաքային իշխանությունների և Գյումրիի հասարակության կողմից տեղի ունեցածի նկատմամբ սուր անընդունելությունը։ Ակնկալում ենք Հայաստանի պաշտոնական իշխանությունների կողմից տեղի ունեցածի հստակ գնահատականը, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման սադրանքները կանխելու ուղղությամբ սպառիչ միջոցների ձեռնարկում»,- նշված է Հայաստանում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 10-ի գիշերն անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել «Մայր Հայաստան» հուշահամալիրը։ Անհայտ անձինք պոկել ու գողացել են համալիրի տարածքում գտնվող հերոս քաղաքների անունների ոսկեգույն տառերը։