Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ

11/6/2026 20:28

ՀՀ վճռաբեկ դատարանը քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեկաղալ՝ Ա.Արամյանի բողոքը՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, ըստ որի «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու Առաջին ատյանի որոշումը բեկանվել էր, որոշում է կայացրել վարույթ ընդունելը մերժելու մասին,- գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Ստացվում է Բարձր դատական ատյանը ևս իր համաձայնությունն է հայտնել, որ Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ»,- նշել է նա։