«Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել

11/6/2026 23:33

Որոշ ընտրատեղամասերում «Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել,- հայտնում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։ «Հարգելի՛ հայրենակիցներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ մարտերը շարունակվում են։ Անվավեր են ճանաչվել Նուբարաշեն թաղամասում գտնվող՝ 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։Բարգավաճ Հայաստանը 10/51 տեղամասում ստացել էր 131 քվե: Հաջորդը՝ անվավեր է ճանաչվել 35/ 65 տեղամասի արդյունքերը։ Բարգավաճ Հայաստանը 35/ 65 տեղամասում ստացել էր 82 քվե Էսքանից հետո արդար ու թափանցիկ ընտրություններ լինելու մասին խոսք լինել չի՛ կարող»: