Եթե կրկնաընտրություն չնշանակվի, հատելու են բոլոր կարմիր գծերը

12/6/2026 10:23

Եթե ԿԸՀ-ն ու ՔՊ-ն կրկնաընտրություն չնշանակեն այդ 2 ընտրատեղամասերում, հատելու են բոլոր կարմիր գծերը,- այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ «ԿԸՀ-ն ընտրել է 2 տեղամաս, որտեղ ԲՀԿ-ն ամենաշատ ձայներն ունի, ու այդ տեղամասերի արդյունքները չեղյալ է հայտարարել»,- հայտարարել է Նարեկ Կարապետյանը։ Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան ԿԸՀ-ն որոշեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այսպիսով` ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի քչացան։
https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Freel%2F1570183308039191%2F&show_text=false&width=267&t=0