Իշխանության «բեսպրիդելը» որևէ կերպ չի կարող հաղթել

12/6/2026 13:11

Եթե Նիկոլ Փաշինյանը դադար չտա իրավական «բեսպրիդելին», կառավարական բոլոր շենքերը և Երևանի բոլոր փողոցները հեղեղվելու են տասնյակ հազարավոր մարդկանցով,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցն է հայտարարել։ «Այն, ինչ այսօր ժամը 13:00-ից սկսվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ ընդամենը սկիզբն է, իշխանության «բեսպրիդելը» որևէ կերպ չի կարող հաղթել: Այս ազդակը իշխանությանը հղել ենք նաև ընտրություններից առաջ՝ ակնկալելով, որ իրենք քաղաքակիրթ, կառուցողական, մրցակցային միջավայրում կանցկացնեն ընտրությունները, ցավոք սրտի, այդ հորդերը չանցկացվեց»,- նշել է Սուրենյանցը և հավելել՝ եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ կարող է ԲՀԿ-ի ընտրաթիմը կոտրել, չարաչար սխալվում է: «Առաջիկա օրերին նա կհամոզվի, նաև մեր քաղաքային հանրային գործողությունների շնորհիվ»,- ասել է նա: