Մեր ելքը սահմանափակման տակ դրեցին․ Կարապետյան

12/6/2026 13:23

Մեր ելքը սահմանափակման տակ դրեցին, Վերին Լարսում հերթերի մասին եթերը կանի «Արմատ Մեդիան»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանն է հայտարարել։ «Սիրելի հայրենակիցներ, մենք այսօր պետք է լինեինք Վերին Լարսում և ներկայացնեինք, թե ինչ խայտառակ իրավիճակ է հայկական բեռնատարների և գյուղմթերքի արտահանման հետ, «Արմատ մեդիայի» հետ համատեղ պրոյեկտ էր, ուղիղ եթերով պետք է ներկայացնեինք մոտավորապես 15 կմ ձգվող հերթը, երբ հայկական գյուղմթերքները չեն կարողանում անցնել սահմանը: Սահմանապահ ծառայությունները մեզ տեղեկացրեցին, որ իմ այցելությունը այնտեղ արգելված է և իմ վրա սահմանափակում դրեցին: Հիմա «Արմատ մեդիան» դա կանի, իսկ ես կշարունակեմ այստեղից հետևել պրոցեսներին»,- նշել է Կարապետյանը: