Առաջարկում ենք նոր ընտրություններ կամ երկրորդ փուլ․ Կարապետյան
12/6/2026 15:29

Առաջարկում ենք 2 պայման՝ նոր ընտրություններ, երկրորդը՝ երկրորդ փուլ, որը կորոշեն, դա էլ կանենք,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
«Երկրորդ փուլում հեշտ կլինի, որովհետև փոշիացնողները չեն լինելու, Փաշինյանը հիմա հնարավորություն չունեցավ ընտրվել ճիշտ ձևով, եթե ինքը վստահ է իր վրա, ուրեմն կգնանք երկրորդ փուլ: Մենք կգնանք մեր ճանապարհով՝ Փաշինյանին հեռացնելու ճանապարհով: Մենք տեսնում էինք ճիշտ քաղաքական դաշտը, ընդդիմությունը հաստատ հաղթում էր:
Երևանում մենք հաստատ հաղթում էինք, իսկ իրենք ինչ արեցին՝ Երևանում արեցին: Ընտրության օրը մենք 3 ամիս 20 օրվա կուսակցություն էինք, 3 ամիս 20 օրվա ընթացքում մենք կարողացանք անել այն, ինչ հնարավոր էր՝ տեռորի պայմաններում, ընտրությունների պայմաններում: Մենք կայացնում ենք մեր որոշումները ինքնուրույն, ոչ մեկի սխալը չենք կրկնել, սխալվել է Փաշինյանը՝ գողանալով քվեներ»,- նշել է Կարապետյանը: