Արեգնազ Մանուկյանի հեռախոսն առգրավվել են

12/6/2026 15:35

Արեգնազ Մանուկյանն այս պահին մեղադրյալի կարգավիճակ չունի, հայտնում է Սպուտնիկ Արմենիան: «Մեր բնակարանում իրականացված խուզարկությունն անօրինական էր, որովհետև «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ լինելուց բացի, ԲՀԿ-ի պատգամավորի թեկնածու եմ, հետևաբար ԿԸՀ-ն պետք է թույլտվություն տար դրա համար»,- ասել է Մանուկյանը ՀՀ քննչական կոմիտեից դուրս գալուց հետո։ Նրա հեռախոսն առգրավված է։ Մանուկյանը ստորագրություն է տվել նախաքննական գաղտնիք չհրապարակելու վերաբերյալ։