Սեյրան Օհանյանը բժշկական կենտրոնում է

12/6/2026 18:50

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այս պահին գտնվում է բժշկական կենտրոնում՝ բուժզննման։ Նա Արցախյան գոյամարտի զինհաշմանդամություն ունի և պարբերաբար բուժման կարիք է ունենում՝ ոսկորի փխրունության վտանգը նվազեցնելու նպատակով։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից։ Ավելի վաղ Հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Արմինե Նավրուզյանը հայտնել էր. «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն չի ներկայացել այսօրվա դատական նիստին։ Այդ պատճառով դատավորը որոշում է կայացրել նրան բերման ենթարկելու մասին: