Մեքենան կողաշրջվել է, զոհ կա
12/6/2026 23:34

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա Արթուր Գ․-ն իր վարած «UAZ» մակնիշի ավտոբուսով Գեղաշեն բնակավայրի Սարամիջյան կոչվող տարածքում կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախնական տեղեկություններով՝ վարորդը զրկված է եղել վարորդական իրավունքից։