Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

13/6/2026 11:04

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է մաթեմատիկոս, բլոգեր Միխայիլ Վերբիցկին։ Տեղեկությունը հաղորդում է «Իզվեստիան»՝ հղում անելով Հայաստանի ոստիկանությանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։ Ավելի վաղ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել։ Վերբիցկու դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հրապարակային կոչերի համար, իսկ «Ռոսֆինմոնիտորինգը» նրան ներառել է ծայրահեղականների և ահաբեկիչների իր ցուցակում։