Մեր պետության ներքին uպառնալիքը նիկոլիզմն է

13/6/2026 15:29

Փաշինյանը սեփական ժողովրդին պատերազմով ահաբեկեց, բայց այդ դեպքում էլ իր նպատակին չհասավ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: «Ողջ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը պնդել է, որ եթե ինքը սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա սեպտեմոերին աղետալի պատերազմ է սպասվում։ Սա սեփական ժողովրդի նկատմամբ ուղիղ շանտաժի ու ահաբեկման դրսեւորում է։ Նման վախի ու սպասվող պատերազմի մթնոլորտում ժողովրդի մի լուրջ հատված ահաբեկված ձայն է տվել ՔՊ-ին։ ՔՊ-ն նույնիսկ այս պարագայում չստացավ սահմանադրական մեծամասնություն ու իր իսկ պնդումով սեպտեմբերին պետք է սպասել պատերազմի։ Բայց երեկ Նիկոլը քեֆ-ուրախության մեջ էր։ Ինչի՞ վրա է քեֆի մեջ, եթե իր իսկ պնդումով պատերազմ է լինելու։ Սա է դրանց քաղաքական պատկերը…սուտ, կեղծիք, շանտաժ, ռեպրեսիաներ։ 2021-ին խաբեց ու ասեց՝ Արցախի անջատում հանուն փրկության ՝ բերելով Արցախի կորուստ ու հայաթափում,իսկ 2026-ին էլ ՝ պստերազմով վախեցնելով շահեց ձայներ՝ ընտրությունից հետի ասելով, որ պատերազմ չի սպասվում։ Ո՞նգ ուզում ֆռռցնում է հասարակությանը։ Հին հույն փիլիսոփա Հերակլիտն ասում էր՝ նույն գետն երկրորդ անգամ չես մտնի,բայց մենք հերթական անգամ մտանք նույն գետը։ Հ.Գ. Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի թիրախային մերկացնել նիկոլական ստերը,պայքարել բացառապես նիկոլիզմի դեմ,տուրք չտալ էմոցիաներին ու ներընդդիմադիր փոխհրաձգություն չիրականացնել,մանդատ վերցնել-չվերցնելը «հայոց հարց» չսարքել։ Մեր պետության ներքին սպառնալիքը նիկոլիզմն է. հետեւաբար պետք է կենտրոնանալ նրա դեմ պայքարելու ,այլ ոչ թե շեղվել այս գլխավոր օրակարգից»,-գրել է նա։