Ընդդիմությունը քարը քարի վրա չթողեց իշխանական ներկայացուցչի դիրքորոշումից

13/6/2026 22:50

Արման Աբովյանը գրել է. «Ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայցով առաջին դատական նիստը՝ ընդդեմ ԿԸՀ-ի, որով պահանջվում է անվավեր ճանաչել ԿԸՀ-ի որոշումը՝ երկու վիճարկվող տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ հունիսի 13-ին, մինչև ժամը 23։59-ը։ Այս պահին սկսվում է երկրորդ դատական նիստը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նույնաբովանդակ հայցով ընդդեմ ԿԸՀ-ի։ ... Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ առաջին նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փաստաբանները, ինչպես նաև երրորդ կողմ հանդիսացող «Ուժեղ Հայաստան» կուսակցության և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները, փաստացի քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցչի դիրքորոշումից։ Այնպես որ՝ սպասում ենք դատարանի որոշմանը։»