Քարաթափում` Արզական-Բջնի ավտոճանապարհին

14/6/2026 12:58

Հունիսի 14-ին՝ ժամը 02։57-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 8 խմ)։ Փրկարարները ճանապարհից հեռացրել են քարերը․ ճանապարհահատվածում երթևեկությունը վերականգնվել է։