Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
15/6/2026 12:48

Լյուքսեմբուրգում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկմանը, տեղեկացնում է ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, որ հունիսի 14-15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում: Հունիսի 15-ին ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում քննարկման։