«Միասնության թևեր»-ը կդիմի ՍԴ
16/6/2026 12:21

«Միասնության թևեր» կուսակցությունը նույնպես կդիմի Սահմանադրական դատարան՝ ընտրություննեերի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով,- այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության անդամ Արմեն Գալստյանը։
«Մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան, ընտրությունների արդյունքները վիճարկելու ենք, բովանդակային և ընթացակարգային բոլոր հարցերը բարձրացնելու ենք և հասնելու ենք նրան, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն: Այստեղ մանրամասն չեմ բացահայտի, թե որ ընթացակարգով կգնանք, բայց տրամաբանական շրջանակներն այն են, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն:
Ընտրությունները եղել են ոչ մրցակցային պայմաններում, քաղաքացիների վրա ապօրինի ազդեցություն է եղել, մենք պնդում ենք, որ պետք է ընտրությունների արդյունքները ամբողջությամբ անվավեր ճանաչել, թե ինչպիսին կլինի Սահմանադրական դատարանի որոշումը և ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, այս պահին գնահատականներ չենք կարող տալ։ Հույս ունենք, որ Սահմանադրական դատարանը կդրսևորի կամք և չի տրվի ճնշումների, ու կկայացնի այնպիսի որոշում, որը բխում է օրենքից և ներկայացված փաստերից»,- ասել են ներկայացուցիչները: