Գետն ընկած երեխաների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

16/6/2026 14:53

Փամբակ գետն ընկած երկու երեխաների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:15-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձորի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։ Ավելի ուշ փրկարարները, պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են կորած երեխայի մորը, ով հայտնել է, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ, և հիմա երկուսն էլ չկան։ Այսօր վաղ առավոտից որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ներգրավված են փրկարար ծառայության՝ 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։