Լավրովը և Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
16/6/2026 16:07

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը. այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցում հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:
«Մենք մանրամասն քննարկել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Խաղաղ գործընթացը, որն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Սա շատ կարևոր առանձնահատկություն է տարածաշրջանում խաղաղության համար»,- ասել է Ֆիդանը։
Հանդիպման ընթացքում Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են սերտորեն համագործակցել Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում։