Արևմուտքի նպատակը սոսկ Ռուսաստանին հարվածելն էր
17/6/2026 16:10

Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամի ֆեյսբուքյան գրառումը «Կեղծված» բառը դեռ մեղմ է ասված՝ նկարագրելու համար Հայաստանի ընտրությունների խայտառակությունը, որտեղ քվեների հաշվարկն անցավ կասկածելի մեխանիզմներով, բանակն ուղղակիորեն ներգրավվեց, իսկ իմ վստահորդ Սամվել Կարապետյանը, զրկվելով քարոզարշավից, փակված մնաց սեփական տան պատերի ներսում: Բայց ինձ ավելի քան ապշեցնում է Արևմուտքի արձագանքը. Մակրոնը, ֆոն դեր Լայենն ու Թրամփը շտապեցին գովաբանել անհավասարակշիռ բռնապետին՝ Փաշինյանին։ Արդեն ակնհայտ է դառնում, որ Արևմուտքին չի հուզել հայ ժողովրդի ճակատագիրը. նրանց նպատակը սոսկ Ռուսաստանին հարվածելն էր։ Նրանք այսօր աչք են փակում ժողովրդավարության բացահայտ տապալման վրա՝ հանուն սեփական աշխարհաքաղաքական շահերի։ Մենք թույլ չենք տա, որ այս ամենն անպատիժ մնա։ Մինչ Հայաստանի արժանապատիվ փաստաբաններն արտաժամյա աշխատում են այս զանգվածային ոտնձգությունը դատարան հասցնելու համար, մենք մեր կողմից կանենք հնարավոր ամեն ինչ՝ պարզելու ԱՄՆ-ի, ԵՄ-ի կամ այլ կողմերի պատասխանատվության հնարավորությունը՝ այսպիսի կեղծված ընտրություններ անցկացնելու հարցում։