Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է
17/6/2026 18:45

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է, այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԸՀ-ն բավարարել է Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունը, նա զրկվել է անձեռնմխելիությունից։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Դավիթ Ղազինյանը համակիրների հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք են տվել։