Դավիթ Ղազինյանը կալանավորվեց

18/6/2026 10:14

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով․ նա երեկ էր ձերբակալվել։ Ավելի վաղ ԿԸՀ-ն բավարարել էր Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունը, նա զրկվել է անձեռնմխելիությունից։ Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Դավիթ Ղազինյանը համակիրների հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք են տվել։