Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել․ Թուրքիայի ԱԳՆ
18/6/2026 10:19

Թուրքիայի իշխանությունները պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, եթե դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն,- Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն է հայտարարել «Türkiye» թերթին՝ Ռուսաստան կատարած այցի արդյունքներով։
«Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել կարգավորման հարցում։ Մեր նախագահի՝ Թայիփ Էրդողանի, կամքով բազմաթիվ կարևոր քայլեր են արվել, այդ թվում՝ ուղիղ առևտրի և ավիափոխադրումների հաստատումը։ Պարզ է նաև, թե ինչ է մնում անել նոր ժամանակաշրջանում։ Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ դրա համար անհրաժեշտ պայմանները ստեղծվեն»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նշել է Ֆիդանը։