Մոսկվայի օդանավակայանները չեն աշխատում
18/6/2026 11:56

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» («Ռամենսկոյե») և «Շերեմետևո» օդանավակայանները կրկին դադարեցրել են չվերթների ընդունումն ու ուղարկումը:
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ սահմանափակումները մտցվել են անվտանգության նկատառումներից ելնելով։
Այս գիշեր արդեն եղել են ժամանակահատվածներ, երբ չորս օդանավակայաններն էլ միաժամանակ չեն սպասարկել չվերթները։ Ձեռնարկություններն աշխատում են սահմանափակումներով՝ Մոսկվայի վրա ԱԹՍ-ների զանգվածային հարձակման ֆոնին։