Փաշինյան. Չենք պատրաստվում ընտրություններ անցկացնել

18/6/2026 13:03

Իհարկե ոչ, մենք չենք պատրաստվում ընտրություններ անցկացնել,- ճեպազրույցի այսպես է Նիկոլ Փաշինյանը պատասխանել լրագրողի՝ ընտրություններին առնչվող օրենսդրական փոփոխությունների մասին հարցին: Լրագրողը հետաքրքրվել է՝ դա ի՞նչ է նշանակում, ՔՊ-ն ընտրություններից անմիջապես հետո այսպիսի նախաձեռնությամբ արդյո՞ք կարճ ժամանակում պատրաստվում է նոր ընտրություններ անցկացնել, թե ոչ: «Խնդիրը հետևյալն է՝ ընտրություններին նախորդող շրջանում թե՛ քաղաքացիական հասարակությունը, թե՛ քարոզարշավի ընթացքում մեր քաղաքացիներն այդ հարցն անընդհատ բարձրացրել են: Ես սկզբունքորեն դեմ եմ եղել, որ ընտրություններից առաջ նման փոփոխություններ անենք, որովհետև դա կարող էր հարցեր առաջացնել, բայց նաև խոստացվել եմ, որ ընտրություններից անմիջապես հետո մենք դա կանենք: Սա է պատճառը, որ այն ինչ խոստացել ենք, արագ իրականացնենք, որպեսզի մարդկանց մոտ հարց չառաջանա՝ ինչո՞ւ այդ փոփոխությունները չեն արվում»,- ասել է նա: