ՀԱՊԿ-ում քննարկում են ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
18/6/2026 15:01

Հայաստանը փաստացի որևէ մասնակցություն չի ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին,- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովն է հայտարարել:
«Հայաստանն արդեն երրորդ տարին է՝ չի վճարում անդամավճարները։ Դե ֆակտո նա գրեթե մասնակցություն չունի, դե յուրե՝ ՀԱՊԿ լիիրավ անդամ է։ Բայց որոշումը, բնականաբար, հայ ժողովրդինն ու Հայաստանի ղեկավարությանն է»,- ասել է նա:
Մասադիկովը հավելել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են հանրապետության կարգավիճակի և անդամավճարները չմուծելու պատճառով ձայնի իրավունքից զրկելու հարցը։
«Այո՛, այդ հարցը քննարկվում է։ Բոլորովին վերջերս Կազանում տեղի ունեցավ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որտեղ նախարարներն այս հարցը մանրամասն քննարկել են»;