ՀՀ-ն պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար. պատգամավոր
18/6/2026 15:03

Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար,- ադրբեջանական կայքերի հաղորդմամբ՝ այս մասին Օրդուբադում «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» III կոնգրես-փառատոնի ժամանակ հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին:
Նրա խոսքով՝ Նախիջևանը նաև ականատես է եղել «արևմտյան ադրբեջանցիների» կրած ողբերգություններին, և այդ առումով նման միջոցառումների անցկացումը հենց այստեղ առանձնահատուկ նշանակություն ունի:
Ազիզ Ալեքբերլին նշել է, որ «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձը «հայրենի հողեր» համապատասխանում է մարդու հիմնարար իրավունքներին և միջազգային իրավունքին և, որ տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները վկայում են «արևմտյան ադրբեջանցիների» «հայրենի հողեր» վերադարձի անխուսափելիության մասին:
Ազիզ Ալեքբերլին հավելել է, որ Հայաստանը պետք է ընդունի այս իրողությունը և պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի համար: