Հաղորդագրություն հզոր Իրանից. Փեզեշքիան
18/6/2026 15:13

«Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզոր Իրանից. խաղաղությունը կհաստատվի փոխադարձ հարգանքի հովանու ներքո։
Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հավատարիմ է համաշխարհային խաղաղությանը՝ պահպանելով արժանապատվությունն ու անկախությունը, առաջընթացը և տարածաշրջանային համագործակցությունը»,- այս մասին X-ի էջում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված խախաղության հուշագրին:
Այսօր գիշերը Իրանը և ԱՄՆ-ն հեռակա կարգով ստորագրել են հուշագիր, որը ենթադրում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության ավարտը։ Հուշագիրը նաև սահմանում է ժամկետներ, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցում։
Բացի այդ, Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստանալ, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Կողմերը 60 օրվա ընթացքում այդ կապակցությամբ բանակցություններ կվարեն։ Թեհրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։