Կարևոր է լինելու Հայաստանում ունենալ լեգիտիմ իշխանություն

18/6/2026 16:15

«Ինձ համար կարևոր է լինելու Հայաստանում ունենալ լեգիտիմ իշխանություն, եթե Նիկոլ Փաշինյանը խախտում է կանոնները և ձևավորում է Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանություն, մենք դրա դեմ պայքարելու ենք: Ես իրոք, անկեղծ վստահ եմ եղել մեր բացարձակ հաղթանակի մեջ, մենք դրա համար արել ենք ամեն ինչ, մենք մեր հարցումներով տեսել ենք դա, մենք տեսել ենք այդ հաղթանակը՝ վատագույն դեպքում 2 ուժի հաղթանակը, բայց հաղթանակը գողացան խախտումներով: Նախընտրական փուլում արեցին ապօրինություններ, հաշվարկի ժամանակ արեցին ապօրինություններ, մենք բոլոր դեպքերում գործ ունենք պետության հետ: Մեր թիմակիցները կալանավայրերում են, եթե մենք թույլ տայինք գոնե 1 ապօրինություն՝ վստահ եղեք, որ ոչ միայն մեր ուժը, բոլոր ընդդիմադիր ուժերը այսօր կգտնվեին ղեկավարների հետ միասին կալանավայրերում»,- այս մասին խմբագիրների հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը: