Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է
18/6/2026 18:49

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է։
Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
«Քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանները այս իշխանության ձեռքով դարձել են ընդդիմադիրներին պատժելու և լռեցնելու գործիք։ Սա երկրում ժողովրդավարությունը վերջնականապես քանդելու փորձ է։
Չենք հանդուրժելու, և օրենքի ողջ ուժով ու վճռականությամբ պայքարելու ենք մինչև վերջ»,- ասված է հայտարարության մեջ։