Ռուբեն Հակոբյանին ձերբակալել են
19/6/2026 12:36

«Այս պահին եկել են ինձ ձերբակալելու,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։- Արյունռուշտ հայադավը շարունակում է իր ստորությունները։ Այ երկոտանի հրեշ, միեւնույն է դու պատասխան ես տալու քո իշխանությունը պահելու համար Արցախն ու հազարավոր զինվորներին գլխատելու, մեր պետության արժանապատվության վրա քո եւ թշնամու ոտքերը մաքրելու համար։ Հիշի՛ր»,- գրել է նա:
Ռուբեն Հակոբյանի դուստրը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ձերբակալում հորը: Քննչական կոմիտեից հայտնել են, որ Ռուբեն Հակոբյանը ձերբակալվում է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։