Պատգամավորի թեկնածուների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել
19/6/2026 12:40

Դատարանի որոշմամբ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանը կալանավորվել է 2 ամսով:
Նույն դաշինքի պատգամավորի թեկնածու Ասատուր Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը։
Հունիսի 17–ին ԿԸՀ-ն բավարարել էր դատախազի միջնորդությունները՝ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բասեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ:
Ավելի վաղ ԿԸՀ-ն բավարարել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը։