«Միասնության թևեր»-ը և ԴՕԿ ՍԴ դիմում են ներկայացրել

19/6/2026 16:56

«Միասնության թևեր» կուսակցությունը՝ հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու պահանջով Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ներկայացուցիչը ևս դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը: