Ռուբեն Հակոբյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք
19/6/2026 22:32

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն։
Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ։