Մանդատների հետ կապված դեռ որոշում չկա․ Քոչարյան

19/6/2026 22:34

Դեռ որոշում չկա, կարծում եմ որոշումը նաև պետք է սպասենք ՍԴ-ից հետո, որովհետև դեռ հույս կա, որ կարող է ԲՀԿ-ն իր մանդատների տերը դառնա, հակառակ դեպքում այս ընտրությունների լեգիտիմությունը զրոյական է դառնալու․ այս մասին ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով մանդատները վերցնելու մասին։ «Իմ մոտեցումը ես ասել եմ, եթե պայքարը մտադրված ենք շարունակելու, ապա պետք է ունենալ մաքսիմալ հնարավոր գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է»,- նշել է Քոչարյանը։