Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը

20/6/2026 11:59

Ազգային ինքնության թշնամիները… Քիչ առաջ տեղեկացա, որ Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը։ Գրառման մեկնաբանության մեջ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր նշել են, որ իրենք էլ են մի քանի օր առաջ նկատել, որ հրապարակից հանված է Արցախի դրոշը։