Իրանը փակում է Հորմուզի նեղուցը

20/6/2026 18:02

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԶՈւ Կենտրոնական շտաբը։ «Սա համաձայնագրի խախտման առաջին պատասխան քայլն է։ Եթե ագրեսիան շարունակվի, կծրագրավորվեն և կիրականացվեն լրացուցիչ քայլեր»,-ասված է հայտարարության մեջ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Վենսը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի բանագնացներ Ուիթքոֆը և Քուշները արդեն ժամանել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար, և որ ինքը կարող է միանալ նրանց առաջիկա օրերին։