Տավուշում ուժեղ կարկուտ է տեղացել
21/6/2026 11:08

Երեկ տեղացած հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով Նոյեմբերյան համայնքում զգալի վնասներ են գրանցվել։
Առավել տուժել են Բաղանիս, Ջուջևան, Կոթի, Ոսկեվան և Ոսկեպար բնակավայրերը, որտեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, պտղատու այգիներին և բնակիչների տնտեսություններին։
Ստեղծված իրավիճակի հետևանքները գնահատելու նպատակով` վարչական կենտրոններում իրականացվում են վնասների նախնական հաշվառման աշխատանքներ։