Դեպի Լարս բեռնատարների մուտքը փակ է
21/6/2026 11:09

Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար՝ վերանորոգման աշխատանքների պատճառով։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Երթևեկությունը մինչև ժամը 18:00-ն դադարեցված է Գուդաուրիից դեպի Ջվարի լեռնանցք (91-99 կմ) հատվածում:
Մարդատար մեքենաների երթևեկությունը թույլատրվում է։