Նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակն է Ադրբեջանով ՀՀ եկել

21/6/2026 12:28

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը, ինչպես նաև իրականացվել է տարանցիկ բեռների մատակարարում։ Այս մասին հայնտում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Բալաջարի կայարանից Բյոյուք-Քյասիքի ուղղությամբ է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն՝ շուրջ 1000 տոննա ընդհանուր քաշով։ Միաժամանակ իրականացվել է Ռուսաստանից Հայաստան հերթական մատակարարումը՝ Ադրբեջանի տարածքով։ Բալաջարի կայարանից Բյոյուք-Քյասիքի ուղղությամբ է ուղարկվել ցորենով բեռնված 18 վագոն՝ 1260 տոննա քաշով։ Մինչև այսօր Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 13 հազար տոննա դիզելային վառելիք և ավելի քան 4 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին։ Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ մատակարարվել է ավելի քան 32 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 7 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ (ածուխ)։