Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

22/6/2026 13:48

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է իր հրաժարականի մասին: Նա հայտարարել է, որ մտադիր է հեռանալ Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Նա նշել է, որ Բրիտանիայում իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի ընտրությունները կսկսվեն հուլիսի 9-ին: Սթարմերը նշել է նաև, որ կշարունակի Մեծ Բրիտանիայի վարչապետի լիազորություններն իրականացնել մինչև իր իրավահաջորդի ընտրվելը։