Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև
22/6/2026 17:21

Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցության հարցում: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը, ինչպես և ԵԱՏՄ մյուս երեք երկրները՝ Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, ցանկանում է, որ այս հարցում հստակությունը գա հնարավորինս շուտ», - ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ պատահական չէ, որ մայիսի 29-ի Միության չորս երկրների առաջնորդների համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է Հայաստանում հնարավորինս կարճ ժամկետներում համապատասխան համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը, որը հայկական Սահմանադրությամբ նախատեսված միակ մեխանիզմն է՝ վերպետական միջազգային կազմակերպություններին այդ երկրի անդամակցության վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։
Զախարովան հավելել է, որ նշված հայտարարությունը ենթադրում է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների կողմից ստեղծված իրավիճակի վերլուծությամբ համատեղ զեկույցի պատրաստում՝ այս տարվա դեկտեմբերին կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։
«Եվ նման աշխատանք, անշուշտ, կիրականացվի», - եզրափակել է նա։