Իրանը չի համաձայնել թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր միջուկային օբյեկտներ

22/6/2026 20:05

Իրանը հերքում է, որ համաձայնել է թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր միջուկային օբյեկտներ։ Շվեյցարիայում կայացած բանակցություններից հետո Իրանը որևէ լրացուցիչ պարտավորություն չի ստանձնել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության վերաբերյալ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Իրանի փոխգործակցությունը Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ կշարունակվի գործող ընթացակարգերին և Իսլամական խորհրդատվական խորհրդի ու Ազգային անվտանգության խորհրդի որոշումներին համապատասխան»,-ընդգծել է Բաղային։ Բաղային նաև հավելել է, որ միջուկային համագործակցության վերաբերյալ քննարկումները հնարավոր են միայն «ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետի համաձայն», այսինքն՝ լիակատար հրադադարից, շրջափակման և արտահանման սահմանափակումների վերացումից, ինչպես նաև իրանական ակտիվների սառեցման հարցերից հետո։ Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել էր, որ Իրանը համաձայնել է թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտ։