Սպասվում են անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի
23/6/2026 09:58

Վաղը՝ հունիսի 24-ին, սպասում ենք ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից, շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրևներ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։
Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Վաղը ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով»,- նշել է Սուրենյանը։