ՌԴ-ի մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումներին ՀՀ-ն փորձում է հարված հասցնել
23/6/2026 13:39

Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է ինտեգրացիոն միավորումներին հարված հասցնելու փորձեր, որոնցում մասնակցում է ՌԴ-ն,- Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն է հայտարարել։
«Մենք տեսնում ենք «կանոնների վրա հիմնված կարգի» կողմնակիցների հաստատակամ փորձերը՝ հարված հասցնելու ինտեգրացիոն այն միավորումներին, որոնցում անմիջականորեն մասնակցում է մեր երկիրը։ Ընդ որում, սերմանվում են պատրանքային պատկերացումներ այն մասին, թե կարելի է վերանայել այն ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը, որոնք դարեր շարունակ ապրել են կողք կողքի և միշտ օգնել են միմյանց»,- ասել է Ուշակովը։