Ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ
23/6/2026 13:49

Երևանի ավագանու այսօրվա՝ հունիսի 23–ի նիստում իրավիճակը լարվել է, ծեծկռտուք է սկսվել։
Սկզբում նիստը վարող փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը դիմելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին, ասել է՝
«Անկեղծ, եթե ես ձեր տեղը լինեի, այնպես խելոք կլռեի, ձեր ցուցակի երկրորդ համարը մեղադրվում է պետական դավաճանության մեջ, դուք գնացեք ձեր պետական դավաճանության մեջ մեղադրվող, ձեր լիդերի մասին մտածեք ու տեղից էլ վեր-վեր չթռնեք ելույթների ժամանակ։ Սուս կմնաք ելույթների ժամանակ։ Ձենդ իջըցրա»։
Տեղից արձագանքներ եղան, ինչին փոխքաղաքապետն արձագանքել է.
«Արա, լսի, «այ տղեն» դու ես, այ տղա։ Արա, հանգստացի, դավայ ստուց։ Դուրս կհելնես, կասեմ քեզ ինչ կլնի», որից հետո նիստի ժամանակ ծեծկռտուք սկսվեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» և իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության միջև, այնուհետև Փամբուխչյանը կոչ արեց դահլիճից դուրս հրավիրել Երևանի ընդդիմադիր ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանին և մյուսներին:
Ծեծկռտուքը շրունակվել է քաղաքապետարանի միջանքում՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի աչքի առաջ։ Հնչում էին փոխադարձ վիրավորանքներ։ Ավինյանը փորձում էր բաժանել կռվողներին և կոչ էր անում հանգստանալ։